702368_580576092030015_686146116_nԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲ

Ինչքան հեշտ է լինել քննադատական և ինչքան դժվար ճիշտ:

                                                                                     Բենջամին Դիսրաելի

 Բանավեճը ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է: Այն իր տեղն է գտել մարդու գործունեության գրեթե բոլոր բնագավառներում` Օրենսդրական, գործադիր և դատա-իրավական մարմիններում, զանգվածային լրատվության և կրթական համակարգերում և նույնիսկ միջանձնային հարաբերություններում: Ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր մարդիկ փորձում են քաղաքակիրթ բանավեճի միջոցով ուրվագծել իրենց հասարակության զարգացման ուղին:

Ակումբում սովորում են տիրապետել խոսքի արվեստին , հաղորդակցման հմտություններին և ,որ ամենակարևորն է սովորել լսել , ինչն ամենադժվարն է մեր հասարակության համար :Բանավեճի ակումբը իրականացնում է ամենամսյա գրքի ընթերցում-քննարկումներ բոլոր ֆակուլտետներում :
Հայկական պետական մանկավարժական համալսարանն այսօր նույնպես բռնել է քաղաքակիրթ բանավեճի իր զարգացման ուղին: Այդ պատասխանատու գործը կատարում են անձինք , ովքեր մշտապես կանգնած են ՈՒսանողական Խորհրդի և Բանավեճի ակումբի կողքին:

 ՀՊՄՀ Ուխ Բանավեճի ակումբի կազմը


Նախագահ`- Աննա Մկրտչյան

Ֆակուլտետների պատասխանատուներ
Սկզբնական կրթության ֆակուլտետ` Գայանե Քոլոյան
Հատուկ կրթության ֆակուլտետ` Նին Ասատրյան
Պատմության ֆակուլտետ` Աննա Մկրտչյան
Բանասիրական ֆակուլտետ`Անի Հարությոնյան
Օտար լեզուների ֆակուլտետ`Հերմինե Մարտինյան
Գեղարվեստական կրթության ֆակուլտետ `Հերմինե Դաբաղյան
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ` Լուսինե Երեմյան
Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետ`Էլյա Հարությունյան
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ` Գայանե Վարդանյան
Կուլտուրայի ֆակուլտետ` Աննա Չիչյան