1487242_596709497061835_1497097464_o
 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը  հիմնադրվել է 1994թ. նոյեմբերի 7-ին:
 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի ներայիս գործող նախագահը Ներսիկ Մարգարյանն է:Խորհրդի ղեկավար` բարձրագույն մարմինը ,ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովն է: Համաձայն ուսանողական խորհրդի կանոնադրության` երկու տարին մեկ գումարվում է ընդհանուր ժողով` համալսարանի ուսանողական խորհրդի նախագահության կազմը ընտրելու համար: Ընդհանուր ժողովին մասնակցում են ֆակուլտետային խորհուրդների ներկայացուցիչները` համալսարանի խորհրդի գործող նախագահի կողմից հաստատված համամասնությամբ, նախագահության ներկայությամբ: Նախքան ընտրություն անցկացնելը գործող ուսանողական խորհուրդի նախագահը ներկայացնում է հաշվետվություն` իր նախագահության ընթացքում կատարած աշխատանքների մասին: Ձևավորվում է ուսանողական խորհրդի նախագահությունը` կազմված նախագահից, փոխնախագահներից, քարտուղարից, վեց հանձնաժողովներից /մշակութային, սպորտային, կազմակերպչական, սոցիալական, լրատվական, արտաքին կապերի/, չորս ակումբներից /գրական, ինտելեկտուալ, բանավեճի և բնապահպանության/ և կուրսային ներկայացուցիչներից:
Համալսարանի ուսանողական խորհուրդը կոչված է ուսանողության հետ տարվող աշխատանքների կազմակերպմանը, ուսանողների առաջարկների, պահանջների քննարկմանը, և դրանք համալսարանի ղեկավարությանը ներկայացնելուն: Համալսարանի գիտխորհրդի և խորհրդի կազմի 25%-ը ուսանողներ են: Սրանով իսկ իրականացվում է ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը, ուսանողները իրազեկ են դառնում համալսարանում կայացվող որոշումներին և փոփոխություններին: Ուսանողական խորհրդի գործունեության հիմնական նպատակը ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է,որն իրականացվում է համալսարանի ղեկավար մարմիններում `խորհրդի ներկայացուցիչ-պատվիրակների միջոցով:
Ուսանողական խորհրդի գործառույթներից է նաև ուսանողների ժամանցի, հանգստի, ներհամալսարանական կյանքի կազմակերպումը: Իր գործունեության ընթացքում ուսանողական խորհուրդը մշտապես պաշտպանել և պաշտպանում է ուսանողների շահերն ու իրավունքները: Հաշվետու ժամանակաշրջանում ուսանողական խորհուրդը կատարել է բազմաբնույթ աշխատանք` հետաքրքիր և բովանդակալից դարձնելով ուսանողների առօրյան:

Իսկ վերը նշված խոսքերը հաստատելու համար առաջարկում ենք հետևել կայքում տեղ գտած նորություններին և պատմությունն հաստատող էջերին: